Ֆրեդերիկ Շոպենի թանգարան (Muzeum Fryderyka Chopina), թանգարան Վարշավայում՝ Լեհաստանում, հիմնադրվել է 1954 թվականին և նվիրված է լեհ կոմպոզիտոր Ֆրեդերիկ Շոպենին։ 2005 թվականից թանգարանը վարում է Ֆրեդերիկ Շոպենի ինստիտուտը։ Թանգարանի բաժիններից մեկը Ֆրեդերիկ Շոպենի ծննդավայրն է։ Մինչև սրահի փակումը` 2014 թվականը, թանգարանը ղեկավարել է Շոպենի ընտանեկան սալոնը։
Ֆրեդրիկ Շոպենի թանգարանը ստեղծվել է 1930-ական թվականներին Վարշավայում[1]։ 1935 թվականին Ֆրեդրիկ Շոպենի ինստիտուտը՝ ստեղծված 32 աչքի ընկնող մշակույթի ներկայացուցիչների (Շիմանովսկի, Յոզեֆ Բեկ, Ավգուստ Զալեսկի) գլխավորությամբ, սկսում է թանգարանի համար հավաքածու ստեղծել[1]։1945 թվականին նորացվում է Ֆրեդերիկ Շոպենի ինստիտուտի գործունեությունը, իսկ 1953 թվականից այն Օստրոժսկու պալատում էր[1]։ Այնտեղ է նաև գտնվում Ֆրեդերիկ Շոպենի թանգարանը, նկարների հավաքածուներ, գրադարան և ձայնագրություններ[2]։ Թանգարանը լուսաբանում է Շոպենի կենսագրությունն ու ստեղծագործությունների պատմությունը և ներկայացնում է նրա քանդակներն ու նկարները, ձեռագրերը՝ ստորագրված կոմպոզիտորի կողմից[3]։ 2010 թվականին Ֆրեդրիկ Շոպենի 200-ամյակի կապակցությամբ բարելավված այս մուլտիմեդիա թանգարանը Լեհաստանի ամենաժամանակակից թանգարաններից մեկն է։ Նրա հավաքածուն տեղակայված է ցուցահանդեսային տարածքի հինգ հարկերում՝ 15 սենյակներում։